Bankomat

ՊԵԿ-ն ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

Լուրեր | 2026/08/30 02:01

ՊԵԿ-ն ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպումների շարք է կազմակերպել կոմիտեի ստորաբաժանումների հետ՝ ամփոփելու 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ Հակոբյանը նշել է, որ այս շաբաթվանից մեկնարկել են ոլորտային հանդիպումները, որոնց ընթացքում գնահատվելու են իրականացված աշխատանքների արդյունավետությունը և հստակեցվելու են 2026 թվականի երկրորդ կիսամյակի անելիքները։

«Կարևորում եմ նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս առավել բաց և անմիջական մթնոլորտում քննարկել առկա խնդիրները, վերանայել կատարված աշխատանքներն ու հետագա գործունեությունը կազմակերպել առավել համակարգված, հստակ նպատակադրումներով և թիրախային մոտեցմամբ»,- նշել է Հակոբյանը:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ