Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է հուլիս ամսվա հսկողական աշխատանքների արդյունքները, որոնց ընթացքում արձանագրվել է 355 խախտում, իսկ տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 144.5 մլն դրամ:
Հսկողական աշխատանքները ներառում են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումների բացահայտումներ:
- Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 269 դեպք, տուգանքի չափը՝ 86.7 մլն դրամ:
- Վարձու աշխատողի չձևակերպման 63 դեպք, տուգանքի չափը՝ 48.3 մլն դրամ:
- «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտման 23 դեպք, տուգանքի չափը՝ 9.5 մլն դրամ:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևել օրենքի պահանջներին և ապահովել հարկային կարգապահություն:
Աղբյուր՝ www.1in.am
