Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը, հարկ վճարողների կամավոր կարգապահության խթանումը և վարչարարական գործընթացների առավել թիրախային ու կանխատեսելի կազմակերպումը ՊԵԿ-ի առանցքային ուղղություններից են։ 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացված հարկային վարչարարության արդյունքում էապես բարելավվել են հարկ վճարողների հարկային կարգապահությունը բնութագրող հիմնական ցուցանիշները։
Ստուգումների նվազում, վերլուծական գործիքակազմի ընդլայնում
2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարկ վճարողների նկատմամբ հսկողական միջոցառումների և վերլուծական գործիքակազմի կիրառման արդյունքները փաստում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 21 տոկոսով նվազել է արտագնա ստուգումների քանակը, մինչդեռ 38 տոկոսով աճել է վերլուծական գործիքակազմի միջոցով իրականացված վարչարարության ծավալը։
Հարկային վարչարարություն՝ թիրախային ստուգումներով
2026 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներով բարելավվել է հարկային մարմնի կողմից նախաձեռնված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունավետությունը՝ դրանք դարձնելով ավելի թիրախային։
ՀԴՄ-ներով հայտարարագրվող գործարքների աճ
Միաժամանակ, հարկային կարգապահության բարելավման դրական միտումներն արտահայտվում են նաև հարկ վճարողների կողմից իրականացվող և ՀԴՄ-ներով հայտարարագրվող գործարքների ծավալների աճով։
Աղբյուր՝ b24.am
