Bankomat

«Պատմության մեջ նման օրերն ունենում են մեկ անուն՝ ազգային խայտառակություն»

Լուրեր | 2026/08/10 22:00

«Պատմության մեջ նման օրերն ունենում են մեկ անուն՝ ազգային խայտառակություն»

Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը դատական գործընթացի վերաբերյալ

Հարություն Աղա-Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները, որոնք հանգեցրել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելու, պատմության մեջ կմնան որպես ազգային խայտառակություն։ Նա ընդգծել է, որ այս դեպքը դուրս է գալիս քաղաքական պայքարի շրջանակներից և առնչվում է ազգային ինքնության հիմնասյուներին։

«Եթե պետությունն իրեն իրավունք է վերապահում միջամտելու Եկեղեցու ներքին ինքնակառավարմանը, ապա խոսքն այլևս մեկ անձի կամ մեկ դատական գործի մասին չէ», - ասել է նա։ Աղա-Սարգսյանը նաև նշել է, որ այս տեսարանը, երբ դատարանի առաջ կանգնած էին ոչ միայն Վեհափառ Հայրապետը, այլև Գերագույն Հոգևոր Խորհրդի վեց եպիսկոպոսներ, հանդիսանում է պետական իշխանության ցուցադրական առճակատում Եկեղեցու հետ։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ