Bankomat

Պաշինյանի մոտ քննարկվել են Երևանում խոշոր քաղաքաշինական նախագծերի իրականացման ընթացքը

Լուրեր | 2026/08/22 04:01

Պաշինյանի մոտ քննարկվել են Երևանում խոշոր քաղաքաշինական նախագծերի իրականացման ընթացքը

Քաղաքաշինական նախագծերի ընթացքը կարևոր է երկրի զարգացման համար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ օգոստոսի 20-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Երևանում խոշոր քաղաքաշինական նախագծերի իրականացման ընթացքը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց «Հին Երևան» և «Ֆիրդուսի 33-րդ թաղամաս» նախագծերի աշխատանքներին, ինչպես նաև ընթացիկ իրավիճակին: Ներկայացվեցին մանրամասներ կառուցապատման, հողային տարածքների բռնագրավման և չկառուցված տարածքների վերաբերյալ:

Վարչապետը ընդգծեց երկու խոշոր քաղաքաշինական նախագծերի ավարտման կարևորությունը և հանձնարարեց պատասխանատուներին շարունակել աշխատանքները՝ համաձայն այսօր կայացված որոշումների:

«Հին Երևան» նախագիծը նախատեսում է վերականգնել Հայաստանի մայրաքաղաքի պատմական և մշակութային տեսքը 19-20-րդ դարերի սկզբին՝ ստեղծելով առանձին թաղամաս: Այն պետք է տեղակայվի քաղաքի կենտրոնում, որտեղ նախատեսվում է իրականացնել պատմական շենքերի և ճարտարապետական տարրերի վերականգնում՝ արխիվային նյութերի հիման վրա:

Նախագիծը ներառում է բազմաբնակարան տարածքներ (գետնից վերև և ներքև), բնակելի բնակարաններ, ինչպես նաև առևտրի, ռեստորանների և մշակութային միջոցառումների տարածքներ:

Նախագծի նպատակն է պահպանել հին քաղաքի ոգին և միավորել պատմական հուշարձանները ժամանակակից քաղաքային միջավայրի հետ:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ