Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Թոկայևի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թոկայևին Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։ Նա նշել է, որ ընտրությունների համոզիչ արդյունքները հաստատում են Կազախստանի քաղաքացիների լայն աջակցությունը Թոկայևի իրականացրած բարեփոխումներին։
Կազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ջերմ մաղթանքների համար, ընդգծելով Կազախստանի և Հայաստանի միջև բազմաբնույթ համագործակցության զարգացման կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման համագործակցության հնարավորությունները։
Հայաստանի վարչապետը և Կազախստանի նախագահը համաձայնել են շարունակել քննարկումները հարմար ժամանակ, մասնավորապես, Կազախստանի նախագահի Հայաստան այցի շրջանակներում հոկտեմբերին։
Նշենք, որ Կազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, նոր միապալատ խորհրդարանի ընտրություններում հաղթել է "Ադիլեթ" ("Արդարություն") կուսակցությունը՝ 71,17% ձայներով։
Աղբյուր՝ arminfo.info
