Bankomat

Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Առաջնորդների գագաթնաժողովին

Լուրեր | 2026/08/28 01:00

Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Առաջնորդների գագաթնաժողովին

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռազմավարական հարաբերությունները

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Իրակլի Կոբախիձեին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։

Վրաստանի վարչապետը հրավերը սիրով ընդունել է։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ