Bankomat

Փաշինյանը և Պուտինը հայկական երկաթուղու հարցով ինչ են պայմանավորվել

Լուրեր|2026/09/04 05:00
Փաշինյանը և Պուտինը հայկական երկաթուղու հարցով ինչ են պայմանավորվել

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի բանակցությունների մանրամասները

Հայաստանի վարչապետի ընկալմամբ՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են աշխատել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու կոնցեսիան երրորդ երկրին վաճառելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը, սակայն, ուղիղ չի ասում՝ արդյոք սա նշանակում է, որ ամիսներ շարունակ այդ օրակարգը մերժող ռուսական կողմն ի վերջո համաձայնել է հրաժարվել երկաթուղու կառավարումից:

«Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ կա այդ ըմբռնումը, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը կոնցեսիոն իրավունքի վաճառքն է երրորդ՝ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի կողմին։ Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է, մյուս տարբերակներն ինձ իրատեսական չեն թվում»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երկու օր առաջ Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպման բաց մասում 30 տարով ռուսական կառավարմանը հանձնված հայկական երկաթուղուն անդրադարձ չէր եղել, կառավարության ղեկավարն այսօր հայտնեց՝ հարցը քննարկվել է փակ ձևաչափով:

Երկաթուղու կառավարման իրավունքն այլ երկրի փոխանցելու վերաբերյալ բոլորովին այլ են Մոսկվայի մեկնաբանությունները: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո, երեկ փոխվարչապետ Օվերչուկն էր դարձյալ շեշտել՝ Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու շահագործման կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին փոխանցելու համար:

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանում գործում է համաձայնագրի պայմաններին համապատասխան և պատրաստ է մասնակցել երկրի ենթակառուցվածքների զարգացմանը»,- հայտնել է Օվեչուկը:

Փաշինյանի կարծիքով՝ Ռուսաստանի փոխվարչապետի ասածները չեն արտահայտում այն մթնոլորտը, որում ընթացել է քննարկումը:

Հայկական կողմը երկաթուղու կառավարումը բարեկամական այլ երկրի փոխանցելու առաջարկը բացատրում է Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի գործոնով:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր՝ եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի, բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվականից մինչ այսօր:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ