Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու պաշտոնյա է գործուղում Վաշինգտոն՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով:
Գործուղումը նախատեսված է 2026 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը, և դրա ընթացքում Արտյոմ Սուջյանը, ով վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է, և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը կմասնակցեն բանակցություններին:
Գործուղման ծախսերը հոգալու է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը:
Նշվում է, որ գործուղվողները պետք է հաշվետվություններ ներկայացնեն վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Աղբյուր՝ panorama.am
