Bankomat

Փաշինյանը Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահի հետ քննարկել է ծրագրերի ընդլայնումը Հայաստանում

Լուրեր|2026/11/22 22:00
Փաշինյանը Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահի հետ քննարկել է ծրագրերի ընդլայնումը Հայաստանում

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները հետագա համագործակցության շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Dell Technologies-ի՝ Եվրոպայի, Մերձավոր արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում նախագահ Էդրիան Մաքդոնալդի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Վարչապետը կարևորել է Էդրիան Մաքդոնալդի մասնակցությունը Digitec 2026-ին և ընդգծել Dell Technologies-ի հետ գործընկերության ընդլայնման նշանակությունը։ Նրա խոսքով՝ կարևոր է առաջ մղել արդեն ընթացող նախագծերը և դիտարկել նոր ներդրումային նախաձեռնությունների իրականացումը։

Էդրիան Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026-ը և Հայաստանի հետ ձևավորված փոխգործակցությունը։ Նա նշել է, որ Dell Technologies-ը պատրաստ է քննարկել մեր երկրում ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները հետագա աշխատանքների շուրջ։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ