Bankomat

Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Լուրեր | 2026/08/27 09:00

Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Շնորհակալություն հայտնել համագործակցության համար

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած սերտ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Նախարար Պապիկյանն ընդգծել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության շրջանակում արձանագրված ձեռքբերումները, մասնավորապես ռազմատեխնիկական գործակցության, ռազմական կրթության և վերապատրաստման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, համատեղ վարժանքների և այլ ասպարեզներում։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ