Bankomat

Պահուստային ֆոնդից 2.641 մլրդ դրամ կհատկացվի COP17-ի համար

Լուրեր | 2026/08/14 00:01

Պահուստային ֆոնդից 2.641 մլրդ դրամ կհատկացվի COP17-ի համար

Հայաստանը կհյուրընկալի COP17 համաժողովը 2026 թվականին

Կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 2.641 մլրդ դրամ հատկացնել «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման համար։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ համաժողովը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերին, որտեղ կմասնակցեն 196 երկրների ներկայացուցիչներ:

Նախարարի խոսքով, կազմակերպչական աշխատանքներն ակտիվ ընթանում են, և կնքվել են շրջանակային պայմանագրեր։ Համաժողովի կազմակերպման ծախսերը գնահատվում են շուրջ 2.641 մլրդ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է վարձակալել 4 վրաններ, ձեռք բերել կահույք և սարքավորումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է COP17-ի պատշաճ մակարդակով անցկացումը, նշելով, որ միջոցառմանը սպասվում է 10,000-15,000 մասնակից, ինչը մեծ հնարավորություն է տուրիզմի զարգացման համար։ Նա ընդգծել է, որ այս ներդրումը նաև հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալել ցանկացած մասշտաբի միջոցառումներ:

Լուսանկարում՝ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ