«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը առաջարկել է վերաբացել գյուղատնտեսության եւ սփյուռքի նախարարությունները, սակայն կառավարությունը մերժել է այդ առաջարկները:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության իրականացումը վերապահված է էկոնոմիկայի նախարարությանը, եւ կառավարությունը նպատակահարմար չի գտնում առանձին նախարարության վերաստեղծումը:
«Գյուղատնտեսության նախարարությունը նախկինում գոյություն է ունեցել, սակայն դրա լուծարման շուրջ որոշումը վաղուց է կայացվել»,- ասել է Գալյանը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում 10%-ից ավելի անկում է գրանցվել, եւ անհրաժեշտ է վերականգնել նախարարությունը:
Աղբյուր՝ www.aravot.am
