Ուկրաինայի պետական պարտքն ամսական միջինում ավելանում է 4-5 մլրդ դոլարով։ Սա է վկայում երկրի ֆինանսների նախարարության պաշտոնական վիճակագրությունը։
Մեկ շնչի հաշվով դա կազմում է ամսական մոտ 140-150 դոլար կամ տարեկան 1.7-1.8 հազար դոլար։
Օգոստոսի վերջի գնահատականներով՝ Ուկրաինայի ընդհանուր պարտքի ծավալը հասնում է 218-219 մլրդ դոլարի։ Ակնկալվում է, որ 2026 թվականի վերջին այդ ցուցանիշը կգերազանցի 240 մլրդ դոլարը, իսկ 2027 թվականի վերջին կկազմի առնվազն 290 մլրդ դոլար։
Այսպիսով, ընթացիկ տարվա վերջին երկրի յուրաքանչյուր քաղաքացուն բաժին կհասնի մոտ 8.5 հազար դոլարի պարտք, իսկ 2027 թվականի վերջին՝ ավելի քան 10.4 հազար դոլար։
Աղբյուր՝ b24.am
