Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան իր միկրոբլոգում շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Նա վերահաստատել է, որ ակնկալում է շարունակել սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու համար:
«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ նախարար Միրզոյանին ամենայն հաջողություն իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։
Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու, մեր երկկողմ երկխոսությունն խորացնելու և մեր լայն տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն առաջ մղելու համար»,- գրել է Սիբիհան:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
Աղբյուր՝ armtimes.com
