Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից: Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունով շրջանառվում է կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից:
ՆԳՆ կիբեռոստիկանությունից տեղեկացնում են, որ կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է:
Կիբեռոստիկանությունից հորդորում են՝ չանցնել կասկածելի հղումներով, չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը, մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը:
Աղբյուր՝ 168.am
