Bankomat

«Օռրան» հիմնադրամի սաները սկսեցին նոր ուսումնական տարին «Մի դրամի ուժ» նախաձեռնության աջակցությամբ

Լուրեր|2026/09/04 12:04
«Օռրան» հիմնադրամի սաները սկսեցին նոր ուսումնական տարին «Մի դրամի ուժ» նախաձեռնության աջակցությամբ

«Մի դրամի ուժ» նախաձեռնությունը աջակցում է երեխաներին նոր ուսումնական տարում

Սեպտեմբերի 1-ին «Օռրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաները սկսեցին նոր ուսումնական տարին, ստանալով անհրաժեշտ դպրոցական պարագաներ «Մի դրամի ուժ» նախաձեռնության աջակցությամբ: Օգոստոս ամսվա ընթացքում հավաքված 4,719,020 դրամը, որը տրամադրել են Idram և IDBank ընկերությունները, ուղղվել է «Օռրան» հիմնադրամին:

«Այս համագործակցության նպատակն է նոր ուսումնական տարվա սկիզբը դարձնել իսկական տոն երեխաների համար: Երեխաները նույնիսկ հումորով նշեցին, որ նոր իրերով դպրոց գնալու ցանկությունը ավելի ուժեղացել է: Մեր օգտվողների մեջ շատերն են գիտակցաբար ընտրում Idram&IDBank հավելվածով վճարումները, գիտակցելով, որ յուրաքանչյուր վճարից Idram և IDBank մեկ դրամ են ուղղում բարեգործական նախագծերին: Դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ բարեգործությունը միայն ֆինանսական աջակցություն չէ, այլ նաև ներդրում այնպիսի նախաձեռնությունների և ծրագրերի զարգացման, որոնք կարող են փոխել մարդկանց կյանքը դեպի լավը»,- նշեց Տաթևիկ Վարդավանյանը, Idram&IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի ղեկավար:

«Մի դրամի ուժ» նախաձեռնությունը շարունակում է աջակցել կարևոր սոցիալական, հանրային և կրթական նախագծերին: Բարի գործերին մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ է կատարել բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածի, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների միջոցով, ինչպես նաև Idram և IDBank տերմինալների միջոցով, քանի որ յուրաքանչյուր վճարից ընկերությունները մեկ դրամ են ուղղելու կարևոր ծրագրերի իրականացմանը:

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ