Bankomat

OpenAI-ն հայտարարել է եկամուտների գծով տնօրենի՝ Դենիս Դրեսերի հեռանալու մասին

Լուրեր | 2026/08/14 17:25

OpenAI-ն հայտարարել է եկամուտների գծով տնօրենի՝ Դենիս Դրեսերի հեռանալու մասին

Դրեսերի հեռացումը OpenAI-ի ղեկավարության երկրորդ փոփոխությունն է վերջին օրերին

Ամերիկյան OpenAI ընկերությունը հայտարարել է եկամուտների գծով տնօրեն Դենիս Դրեսերի հեռանալու մասին՝ նրա նշանակվելուց մեկ տարուց էլ պակաս ժամանակ անց: Այս մասին հայտնում է CNBC-ն:

Արհեստական բանականության մշակող ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ բարձրակարգ մենեջերը հեռանում է իր պաշտոնից՝ «նոր հնարավորություններ փնտրելու» նպատակով:

Թափուր պաշտոնում OpenAI-ն արդեն նշանակել է Դալի Ռաջիչին, որը նախկինում զբաղեցրել է նախագահ և գլխավոր գործառնական տնօրեն պաշտոնները կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացած Wiz ընկերությունում:

Դրեսերի հեռացումը վերջին մի քանի օրերի ընթացքում OpenAI-ի բարձրակարգ ղեկավարության արդեն երկրորդ հեռանալն է: Երեքշաբթի ընկերությունից հեռանալու իր որոշման մասին հայտնել էր Բրեդ Լայթքափը՝ X սոցիալական ցանցում գրելով, որ ծրագրում է «նոր բան սկսել»:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ