Bankomat

ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամը Հայաստանին 80 միլիոն եվրո վարկ կտրամադրի

Լուրեր|2026/09/03 19:01
ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամը Հայաստանին 80 միլիոն եվրո վարկ կտրամադրի

Վարկը նախատեսված է պետական բյուջեի աջակցման համար

ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամը Հայաստանին տրամադրելու է 80 միլիոն եվրո վարկ, որը նախատեսված է պետական բյուջեի աջակցման համար: Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 3-ին հաստատել է համապատասխան համաձայնագրի կնքումը:

Վարկի տրամադրման նախապայմաններից է մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացումը, որոնք համահունչ են 170,3 միլիոն եվրո գումարի համար Հայաստանի Հանրապետության և Միջազգային վերակառուցման և զարգացման բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի քաղաքականությանը:

Այս բարեփոխումները ներառում են ներդրումների և առևտրի ազատականացում, մրցակցության խթանում, ներդրումային և մաքսային բարեփոխումներ:

Համաձայնագրի համաձայն, ՕՊԵԿ-ի հիմնադրամը պարտավորվում է տրամադրել Հայաստանի Հանրապետությանը 80 միլիոն եվրո վարկ, որի տարեկան տոկոսադրույքը կլինի 6-մսյա EURIBOR + 1,56%:

Վարկի մարումը նախատեսված է 18 տարի ժամկետով, որի ընթացքում 5 տարի կլինի արտոնյալ:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ