Օգոստոսի 20-ի նիստում կառավարությունը կքննարկի իր իսկ ծրագիրը:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը» ասվում է Կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում ներառած նոր կառավարության ծրագիրը հաստատելու որոշման հիմնավորման մեջ:
«Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա:
Կառավարության ծրագիրը ներառում է՝
- Նախաբան
- Արտաքին քաղաքականություն և անվտանգություն
- Մարդկային կապիտալ և բարեկեցություն
- Տնտեսական վերափոխում
- Քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ
- Ժողովրդավարություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար
- Ինստիտուցիոնալ զարգացում
- Ամփոփում
Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:
Ամբողջ ծրագիրը օրակարգի 24-րդ հարցում:
Աղբյուր՝ panorama.am
