Bankomat

Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է

Լուրեր | 2026/08/04 17:02

Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է

Մնացորդը՝ 1000 հատ

Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը 2026թ. օգոստոսի 3-ը ներառյալ.

1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ 1278 հատ, կամ օգտագործվել է 57%-ը,

2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ 1000 հատ, կամ օգտագործվել է 92%-ը:

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ