Nvidia-ի բաժնետոմսերը հիմնական առևտրային նստաշրջանի ավարտից հետո թանկացել են ավելի քան 5%-ով՝ երկրորդ եռամսյակի ուժեղ հաշվետվության ֆոնին:
Ընկերության բաժնետոմսերն աճում էին 5.4%-ով՝ մինչև 220.99 դոլար, մինչդեռ չորեքշաբթի հիմնական առևտրային նստաշրջանն ավարտել էին 1.59% անկմամբ՝ 209.66 դոլար մակարդակում:
Վերջերս ավարտված երկրորդ եռամսյակում Nvidia-ի հասույթը կազմել է 96.2 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի համեմատ աճելով 18%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 106%-ով: Wall Street Journal-ի տվյալներով՝ սա ռեկորդային ցուցանիշ է:
Եռամսյակային զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 2,3 անգամ՝ հասնելով 59.688 մլրդ դոլարի: Ճշգրտված նոսրացված շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով ավելի քան կրկնապատկվել է՝ 1.01 դոլարից հասնելով 2.22 դոլարի:
Ֆինանսական տարվա առաջին վեց ամիսներին Nvidia-ի զուտ շահույթը կազմել է 118.01 մլրդ՝ նախորդ տարվա 45.2 մլրդ դոլարի դիմաց, իսկ հասույթը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 177.84 մլրդ դոլարի:
2027 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում Nvidia-ն ակնկալում է մոտ 108 մլրդ դոլար հասույթ՝ ±2% շեղմամբ: Ընկերությունը նշել է, որ կանխատեսման մեջ ներառված չեն Չինաստանում տվյալների կենտրոնների համար հաշվարկային լուծումների մատակարարումներից հնարավոր եկամուտները:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ:
Աղբյուր՝ b24.am
