Bankomat

Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում

Լուրեր | 2026/08/18 12:03

Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում

Ucom-ը ներկայացնում է նոր Samsung Galaxy A27 սմարթֆոնը հատուկ առաջարկով

Ucom-ը ներկայացնում է «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկը, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր Samsung Galaxy A27 5G սմարթֆոնը՝ հատուկ պայմաններով։ Առաջարկը գործում է մինչև հոկտեմբերի 10-ը, և բաժանորդները, ովքեր ձեռք են բերում Samsung Galaxy A27, կստանան նաև Samsung Galaxy Buds Core ականջակալ և Level Up+ 3000 սակագնային պլանով գեղեցիկ հեռախոսահամար՝ 2 ամիս անվճար։

Samsung Galaxy A27-ը համատեղում է ժամանակակից դիզայնը, 5G կապի հնարավորությունը և առօրյա օգտագործման համար անհրաժեշտ տեխնիկական բնութագրերը։ Սմարթֆոնը ունի 6.7 դյույմանոց Super AMOLED էկրան, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ, 5000 մԱժ մարտկոց և AI գործառույթներ։ Այն հասանելի է 6ԳԲ / 128ԳԲ և 8ԳԲ / 256ԳԲ հիշողության տարբերակներով՝ բաց վարդագույն, սև և կապույտ գույներով։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ նոր ուսումնական տարին նոր նպատակների ու հնարավորությունների շրջան է, և ընկերությունը կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ