Bankomat

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր | 2026/08/13 06:06

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Նախագահ Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին նոր նշանակման կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների մասին կարծիքներ են փոխանակվել:

Բարձր է գնահատվել կայուն և ամուր խաղաղության ապահովման կարևորությունը:

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ