Bankomat

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Լուրեր|2026/09/04 13:00
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Քննարկվել են Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին:

Թուրքմենստանի նախագահը հրավերը սիրով ընդունել է»,- նշվում է հաղորդագրությունում։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ