Bankomat

Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանում ու Թուրքիայում, ոչ մի ուրիշ երկրում չպետք է Հայաստան փնտրել

Լուրեր | 2026/08/25 00:02

Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանում ու Թուրքիայում, ոչ մի ուրիշ երկրում չպետք է Հայաստան փնտրել

ՀՀ վարչապետի ելույթը ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկման ընթացքում

«Մենք համարձակություն ենք ունեցել տեսնելու, որ ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ»:

Այս մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը՝ Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահմանափակ հնարավորություններ»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, թե Ադրբեջանում ու Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրել, նաև Իրանում ու Վրաստանում։

«Ապագան այսօր է»,- հայտարարել է վարչապետն ու հավելել, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ