Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ն ներկայացրել է նոր օրենքների նախագծերի փաթեթ, որը նպատակ ունի բարձրացնել ապագա վարորդների կրթության որակը: Այս նախագծերի շրջանակներում նախատեսվում է, որ վարորդական իրավունք ստանալու գործընթացում կրթությունը կդառնա պարտադիր:
Վարորդական իրավունքի տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելուց հետո: Բացի այդ, միայն լիցենզավորված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կունենան իրավունք վարորդներ պատրաստելու:
Նախատեսվում է նաև վարորդական ուսուցում իրականացնող անձանց որակավորման համակարգ, որը կօգնի բարելավել կրթության որակը:
Աղբյուր՝ www.aravot.am
