Bankomat

Նավթի գներն աճել են

Լուրեր | 2026/08/18 11:02

Նավթի գներն աճել են

Նավթի գները բարձրացել են օգոստոսի 17-ի առևտրային նստաշրջաններում

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:

  • Նյու-Յորքի NYMEX (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 3.53%-ով և կազմել 85.31 դոլար:
  • Լոնդոնի ICE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 3.07%-ով և կազմել 91.55 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEX-ն ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում:

Ներկայումս առևտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով՝ NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ