ՆԱՏՕ-ի երկրները PURL ծրագրի մեկ տարվա ընթացքում Վաշինգտոնին փոխանցել են ընդամենը 6,3 մլրդ դոլար՝ Ուկրաինայի համար Patriot համակարգի հրթիռներ գնելու նպատակով։ Մինչդեռ Կիևի պահանջարկը կազմում էր 12-18 մլրդ դոլար տարեկան։ 2025-ի հուլիսին Դոնալդ Թրամփի և Մարկ Ռյուտեի նախաձեռնած այս մեխանիզմը դաշնակիցներին թույլ է տալիս զենք գնել ամերիկյան պաշարներից:
Եվրոպայում ամենաշատ միջոցները հատկացրել են Նորվեգիան (1,26 մլրդ), Նիդերլանդները (1,16 մլրդ) ու Գերմանիան (0,9 մլրդ), իսկ Ֆրանսիան ու Իտալիան հրաժարվել են ֆինանսավորել օտարերկրյա զենքի գնումը:
Հատկանշական է, որ 2026 թվականին PURL-ի մասնակիցների վճարումները զգալիորեն նվազել են. եթե նախորդ տարվա երկրորդ կեսին դրանք կազմել էին 4,8 մլրդ դոլար, ապա այս տարվա յոթ ամիսներին՝ ընդամենը մոտ 2 մլրդ:
Աղբյուր՝ www.1in.am
