Bankomat

Մոսկվան վստահեցնում է՝ բաց է Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար

Լուրեր | 2026/08/21 05:01

Մոսկվան վստահեցնում է՝ բաց է Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սակայն հարցը օրակարգում չէ

Մոսկվան վստահեցնում է, որ բաց է Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար, սակայն այս պահին այդ հարցը օրակարգում չէ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախաձեռնությունը պետք է գա Վրաստանից։

«Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ բաց ենք նման հնարավորության համար, սակայն այսօր այդ հարցը օրակարգում չէ», – ասել է Զախարովան։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման շրջանի ողբերգական ժառանգության մի մասն է։

«Ինչ վերաբերում է Թբիլիսիի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ուժ չկիրառելու մասին համաձայնագրեր կնքելուն, ապա մենք վաղուց Վրաստանին կոչ ենք անում դա անել», – ավելացրել է նա։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ