Bankomat

Մոսկվան կրկին Երևանից հանրաքվե է պահանջում՝ մինչև դեկտեմբեր

Լուրեր | 2026/08/11 22:02

Մոսկվան կրկին Երևանից հանրաքվե է պահանջում՝ մինչև դեկտեմբեր

Ռուսաստանը պահանջում է հանրաքվե՝ Եվրամիությանը անդամակցելու հարցով

Մոսկվան կրկին Երևանից հանրաքվե է պահանջում՝ մինչև դեկտեմբեր։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Երևանից որոշում են ակնկալում մինչև Եվրասիական միության ղեկավարների դեկտեմբերյան հավաքը։ Նա նշել է, որ եթե հանրաքվե անցկացնելու կոչը չլսվի, ապա առաջնորդները համապատասխան քայլեր կձեռնարկեն:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հանրաքվեն ներկայումս բովանդակազուրկ է, և հայկական կողմը պնդում է, որ ԵԱՏՄ-ից անդամ պետությանը հեռացնելու ընթացակարգ չկա։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ինքն է որոշելու, երբ անցկացնել հանրաքվե:

Հայաստանի ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը ընդգծել է, որ հանրաքվե կնշանակվի միայն այն դեպքում, երբ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության դիմումը պաշտոնապես մուտքագրվի:

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջին ժամանակներս լարված են, և Փաշինյանը նշել է, որ եթե Հայաստանը դուրս թողնեն ՀԱՊԿ-ից, Երևանը դա կընդունի ի գիտություն:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ