Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը փոփոխել է IDBank-ի երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը՝ կայունից՝ դրական: Moody’s-ը հաստատել է IDBank-ի երկարաժամկետ վարկանիշները Ba3 մակարդակում, ինչպես նաև բանկի հիմնական վարկանիշը (BCA) և վերանայված BCA գնահատականը՝ ba3, նշելով կապիտալի և լիկվիդության ամուր բուֆերները, բարձր եկամտաբերությունը և ակտիվների որակի շարունակական բարելավումը:
Դրական կանխատեսումը արտացոլում է Հայաստանի գործող միջավայրի բարելավումը, ինչը կարող է նպաստել բանկի վարկանիշների հետագա բարձրացմանը: Moody’s-ի գնահատմամբ, IDBank-ը հաջորդ 12-18 ամիսների ընթացքում կպահպանի բարձր վճարունակության և լիկվիդության ցուցանիշները:
Նշենք, որ IDBank-ի երկարաժամկետ վարկանիշը և հիմնական վարկանիշը (BCA) գտնվում են նույն մակարդակում, ինչ Հայաստանի Հանրապետության պետական վարկանիշը:
Աղբյուր՝ finport.am
