Bankomat

Moody’s փոփոխել է IDBank-ի վարկանիշների կանխատեսումը դրական

Լուրեր | 2026/08/06 14:33

Moody’s փոփոխել է IDBank-ի վարկանիշների կանխատեսումը դրական

IDBank-ի երկարաժամկետ վարկանիշները հաստատվել են

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Միջազգային վարկանիշային գործակալություն Moody’s Ratings-ը փոփոխել է IDBank-ի երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը կայունից դրականի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ վերջերս Moody’s-ը հաստատել է IDBank-ի երկարաժամկետ վարկանիշները Ba3 մակարդակում, ինչպես նաև բանկի հիմնական վարկանիշը (BCA) և ճշգրտված BCA գնահատականը ba3 մակարդակում, նշելով կապիտալի և լիկվիդության ամուր բուֆերները, բարձր շահութաբերությունը և ակտիվների որակի շարունակական բարելավումը:

Դրական կանխատեսումը արտացոլում է Հայաստանի գործող միջավայրի բարելավումը, որը կարող է նպաստել բանկի վարկանիշների հետագա բարձրացմանը: Moody’s-ի գնահատմամբ, հաջորդ 12-18 ամիսների ընթացքում IDBank-ը կպահպանի բարձր վճարունակության և լիկվիդության ցուցանիշները:

Պետք է նշել, որ IDBank-ի երկարաժամկետ վարկանիշները և հիմնական վարկանիշը (BCA) գտնվում են Հայաստանի Հանրապետության պետական վարկանիշի մակարդակում:

Բանկը կարգավորվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ