Bankomat

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի կանխատեսումը

Լուրեր | 2026/08/04 18:19

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի կանխատեսումը

Ակբա բանկի երկարաժամկետ վարկանիշը այժմ «դրական» է

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Միջազգային վարկանիշային գործակալություն Moody’s, միաժամանակ Հայաստանի պետական վարկանիշի կանխատեսումը բարձրացնելու հետ, փոփոխել է Ակբա բանկի երկարաժամկետ ավանդային վարկանիշի և էմիտենտի վարկանիշի կանխատեսումը Ba3 մակարդակում՝ «հաստատուն»ից «դրական»:

Այս վարկանիշը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության պետական վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրամադրվող առավելագույն վարկանիշային մակարդակն է:

Վարկանիշը շնորհվել է բանկին՝ հաշվի առնելով ակտիվների բարձր որակը, զգալի կապիտալի պաշարները, ինչպես նաև բարձր վճարունակության և լիկվիդության ցուցանիշները:

Moody’s-ը նաև ընդգծում է Ակբա բանկի համակարգային նշանակությունը Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ ակտիվների ծավալով բանկը շարունակում է մտնել երկրի երեք խոշորագույն բանկերի շարքում:

Բանկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վերահսկողության տակ:

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ