Bankomat

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

Լուրեր | 2026/08/05 02:01

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

Ակբա բանկի վարկանիշը բարձրացել է Moody’s-ի կողմից

Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը, Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը զուգահեռ, Ակբա բանկի երկարաժամկետ ավանդների և թողարկողի Ba3 վարկանիշների հեռանկարը կայունից փոխել է դրականի:

Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող հնարավոր ամենաբարձր մակարդակն է:

Գնահատականը բանկին շնորհվել է՝ հաշվի առնելով ակտիվների բարձր որակը, կապիտալի ամուր բուֆերը, ինչպես նաև վճարունակության և իրացվելիության բարձր ցուցանիշները:

Moody’s-ը նաև ընդգծում է Ակբա բանկի համակարգային նշանակությունը Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ բանկն ակտիվների ծավալով շարունակում է մնալ երկրի երեք խոշորագույն բանկերից մեկը:

Աղբյուր՝ acba.am

Տարածել

Կարդացեք նաեվ