Bankomat

Միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության ծախսերը կտրուկ աճել են

Լուրեր | 2026/08/21 18:20

Միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության ծախսերը կտրուկ աճել են

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է ՀՀ պետական բյուջեի կատարման վերլուծությունը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2026թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:

  • 2026թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով, սակայն աճի կառուցվածքը մտահոգիչ է: ծառայությունները, արդյունաբերությունն ու շինարարությունը եղել են հիմնական շարժիչները, մինչդեռ գյուղատնտեսությունում գրանցվել է 11.9% անկում:
  • Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը վատթարացել է 21.6%-ով: արտահանումը նվազել է 6.7%-ով, ներմուծումը աճել է 4%-ով:
  • Պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,643.2 մլրդ դրամ: նախորդ տարվա համեմատ 14.7%-ով ավել:
  • Ծախսերի կատարողականը 83.2% է: թերակատարվել են 317.4 մլրդ դրամով:
  • Միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության ծախսերը աճել են 41.9%-ով: հասնելով 2.7 մլրդ դրամի:

Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական ծախսերի թերակատարման պայմաններում, բյուջեի եկամուտների գերակատարումը չի կարող ապահովել կայուն տնտեսական զարգացումը:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ