Bankomat

Միացյալ Նահանգները շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը

Լուրեր | 2026/08/08 20:01

Միացյալ Նահանգները շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը

Մարկո Ռուբիոյի հայտարարությունը

Միացյալ Նահանգները շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Պետդեպը տարածած հաղորդագրությունում հիշեցնում է, որ մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը խաղաղություն հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկա գտնվելով նրանց կողմից պատմական համատեղ հռչակագրի ստորագրմանը:

«Այս հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ տևած հակամարտությանը և մեկնարկեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը»,- ասված է Պետդեպի հայտարարությունում:

ԱՄՆ Պետքարտուղարը նշել է, որ վերջին տասներկու ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ աշխատել է այդ խոստումն առաջընթացի վերածելու համար:

Ռուբիոն նշել է, որ TRIPP-ը, որը նախատեսված է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների արդիականացման համար, աստիճանաբար վերածվում է իրականության:

«Հայաստանում արդեն մեկնարկել են երկաթուղու ինժեներական հետազոտությունները, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստան միացվող ավտոմայրուղու և երկաթուղու շինարարության ավարտին»,- ասել է Մարկո Ռուբիոն:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ «խաղաղությունը ճանապարհ է բացել Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնման համար, ինչը կնպաստի երեք երկրների տնտեսական բարգավաճմանը»:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ