Bankomat

"Մի դրամի ուժը" "Օրան" բարեգործական հասարակական կազմակերպությանը

Լուրեր | 2026/08/12 14:11

"Մի դրամի ուժը" "Օրան" բարեգործական հասարակական կազմակերպությանը

Բարեգործական նախաձեռնությունը աջակցում է անապահով երեխաներին

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիսյան շահառուն «Իմ անտառը Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր: Հավաքված 5,094,763 դրամը ուղղվել է լայնածավալ ծառատունկի և անտառի վերականգնման իրականացմանը, նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը:

Նախաձեռնության օգոստոսյան շահառուն «Օրան» հասարակական կազմակերպությունն է, որը հոգատարություն, կրթություն և ապաստան է տրամադրում անապահով երեխաներին և միայնակ ծերերին, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերում ճգնաժամային ընտանիքներին: Հավաքված դրամները հնարավորություն կտան կազմակերպությանը ապահովել շահառու երեխաներին անհրաժեշտ դպրոցական հագուստով և գրենական պիտույքներով նոր ուսումնական տարվա մեկնարկին:

Իդրամի և IDBank-ի հաղորդակցման և CSR ծրագրերի ղեկավար Թաթևիկ Վարդևանյանը ընդգծել է այս համագործակցության կարևորությունը:

«Նոր ուսումնական տարին յուրաքանչյուր երեխայի համար երազանքների և մեծ ճանապարհի սկիզբն է, և մեր նպատակն է, որ ոչ մի երեխա սոցիալական անհավասարության պատճառով չզրկվի այս ուրախությունից: Մենք ուրախ ենք, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շնորհիվ «Օրան» կազմակերպության աջակցությամբ երեխաները կսկսեն ուսումնական տարին լիարժեք պատրաստված, անհրաժեշտ դպրոցական հագուստով և գրենական պիտույքներով: Սա լավագույնս ապացուցում է, որ հասարակական միասնությունը և հոգատարությունը կարող են իրական փոփոխություններ բերել», նշել է Թաթևիկ Վարդևանյանը:

«Օրան» հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ նման համագործակցությունները նպաստում են հասարակության խոցելի խմբերին տրամադրվող աջակցության ընդլայնմանը:

«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը Իդրամի և IDBank-ի հետ: «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակներում ստացված միջոցները ուղղվելու են «Օրան» երեխաներին դպրոցական հագուստով և գրենական պիտույքներով ապահովելու համար սեպտեմբերի 1-ին: Հավասար արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված այս գործընկերությունը թույլ է տալիս մեզ աջակցել բոլոր նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն», ասել է Արմինե Հովհաննիսյանը:

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակվում է աջակցել ազդեցիկ սոցիալական, համայնքային և կրթական նախագծերին: Նախաձեռնության բարեգործական գործերին մասնակցելու համար հաճախորդները պարզապես պետք է վճարումներ կատարեն Իդրամի և IDBank-ի հավելվածի, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների կամ Իդրամի և IDBank-ի վճարային տերմինալների միջոցով: Ամեն վճարման համար ընկերությունները նվիրում են մեկ հայկական դրամ սոցիալապես կարևոր նախաձեռնություններին:

IDBANK և IDRAM վերահսկվում են ԿԲ-ի կողմից:

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ