Bankomat

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարարին

Լուրեր | 2026/08/28 16:03

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարարին

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական կանոնակարգման հարցեր

ուրբաթ, 28 օգոստոսի 2026

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առկա տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։

Աղբյուր՝ www.gov.am

Տարածել

Կարդացեք նաեվ