Bankomat

Մհեր Գրիգորյանը քննարկել է ԱԶԲ-ի հետ համագործակցության ընթացքը

Լուրեր|2026/09/16 20:01
Մհեր Գրիգորյանը քննարկել է ԱԶԲ-ի հետ համագործակցության ընթացքը

Փոխվարչապետը հանդիպել է ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի հետ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովային։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և անդրադարձել համագործակցության հնարավոր նոր ուղղություններին։

Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև ԱԶԲ-ի և մասնավոր հատվածի միջև համագործակցության հետագա զարգացումը՝ ընդգծելով այդ ձևաչափի նշանակությունը տնտեսական օրակարգի առաջմղման տեսանկյունից։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և այն հեռանկարներին, որոնք կարող են բացվել տարածաշրջանի երկրների համար։

Աղբյուր՝ www.gov.am

Տարածել

Կարդացեք նաեվ