Bankomat

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետի հետ

Լուրեր | 2026/08/09 03:01

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հեռանկարները

շաբաթ, 8 օգոստոսի 2026

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետի հետ


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով. Երկուստեք կարևորվել է համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

Աղբյուր՝ www.gov.am

Տարածել

Կարդացեք նաեվ