Bankomat

Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

Լուրեր | 2026/08/08 04:03

Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

Մհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի 2026 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Մհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար եւ ընդգրկվել բանկի Վարչության կազմում։

Մհեր Անանյանն ունի շուրջ 30 տարվա մասնագիտական փորձ ֆինանսաբանկային ոլորտում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ Հայաստանի ֆինանսական հաստատություններում եւ պետական կառավարման համակարգում։ 1996–2003 թվականներին աշխատել է հայաստանյան մի շարք բանկերում, այդ թվում՝ Հայէկոնոմբանկում, Հայագրոբանկում եւ Յունիբանկում: 2020–2026 թվականներին ղեկավարել է «Արարատբանկ» ԲԲԸ-ն՝ զբաղեցնելով գործադիր տնօրեն- Վարչության նախագահի պաշտոնը։

«Մհեր Անանյանի բազմամյա մասնագիտական փորձն ու կառավարման հմտությունները կնպաստեն Յունիբանկի ռազմավարական զարգացմանն ու երկարաժամկետ նպատակների արդյունավետ իրականացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Աղբյուր՝ banks.am

Տարածել

Կարդացեք նաեվ