Meta ընկերությունը օգոստոսի 13-ին հայտարարեց, որ Ավստրալիայում հեռացրել է 750,000-ից ավելի օգտահաշիվներ, որոնք, ըստ ընկերության, կարող էին պատկանել 16 տարեկանից ցածր օգտատերերին:
Հաշիվների հեռացումը սկսվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, երբ երկրում ուժի մեջ է մտել դեռահասների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելքը:
Ընկերության տվյալներով, դեկտեմբերից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում 462,000 կասկածելի Instagram-ի և 294,000 կասկածելի Facebook-ի հաշիվներ են ապաակտիվացվել:
Meta-ն նշել է, որ իր նպատակն է հետևել օրենքի պահանջներին, մինչդեռ Ավստրալիայի ինտերնետային կարգավորող մարմինը քննարկում է իրավական գործընթաց սկսելու հնարավորությունը:
Ավստրալիայի կառավարության վիճակագրությունը ցույց է տալիս, որ արգելքի առաջին երեք ամիսներին 16 տարեկանից ցածր օգտատերերի 80%-ը շարունակում էր օգտվել սոցիալական ցանցերից:
Այս օրենքը ներկայացվել էր երեխաների և դեռահասների առողջության պաշտպանության նպատակով:
Աղբյուր՝ www.1in.am
