Bankomat

Meta-ի նոր փոփոխությունները՝ ծանուցումների և լայքերի հետ կապված

Լուրեր | 2026/08/30 18:00

Meta-ի նոր փոփոխությունները՝ ծանուցումների և լայքերի հետ կապված

Meta-ն համաձայնել է վճարել 18 միլիարդ դոլար՝ երեխաների տվյալների պաշտպանության համար

Meta-ն համաձայնել է մինչև 18 միլիարդ դոլար վճարել «Facebook»-ի և «Instagram»-ի՝ երեխաներին վնաս հասցնելու վերաբերյալ հայցերը կարգավորելու համար։ Գործը վերաբերում էր մինչև 13 տարեկան երեխաների տվյալների հավաքագրմանն ու օգտագործմանը և հիմնված էր ԱՄՆ-ի «Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության մասին» օրենքի (COPPA) վրա։

Համաձայնագրի շրջանակում Meta-ն նախատեսում է փոխել «Instagram»-ի և «Facebook»-ի՝ դեռահասների համար նախատեսված անվտանգության համակարգերը։ Մասնավորապես, կսահմանվի օրական երկու ժամ օգտագործման լռելյայն սահմանափակում, որը չի ներառի ուղիղ հաղորդագրությունների օգտագործման ժամանակը։ Ծանուցումները դեռահասների համար կանջատվեն կեսգիշերից մինչև 06:00-ն, ինչպես նաև ուսումնական օրերին՝ 08:00-ից 15:00-ն։ Բացի այդ, նրանց համար ամբողջությամբ կթաքցվեն հրապարակումների և բովանդակության հավանումները («լայքերը»).

Փոփոխությունների մեծ մասը նախատեսվում է ներդնել առաջիկա վեց ամիսների ընթացքում, իսկ երեխաներին ավելի լավ նույնականացնելու նոր համակարգերը՝ մինչև մեկ տարվա ընթացքում։ Meta-ն համաձայնագրով չի ընդունում որևէ իրավախախտում։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ