Bankomat

«Մեկ դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

Լուրեր|2026/09/17 12:01
«Մեկ դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

Սեպտեմբերին նախաձեռնության շրջանակում հավաքվող միջոցները կուղղվեն COP17-ի հատուկ մրցանակաբաշխությանը։

IDBank rus

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. «Մեկ դրամի ուժը» նախաձեռնությունը սեպտեմբերին հանդես է գալիս որպես «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր։ IDBank-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս ամսվա ընթացքում հավաքվող միջոցները կուղղվեն հենց այդ ծրագրի իրականացմանը։

Նախաձեռնության նպատակն է գնահատել, ընդգծել և տեսանելի դարձնել կանանց առաջնորդությունն ու ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանման գործում։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է COP17-ի շրջանակում՝ «Women in Climate and Energy» (WiCE) հասարակական կազմակերպության, «ՕքսԵջեն» հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Women’s Caucus-ի և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության գործընկերությամբ։

Idram և IDBank ընկերությունների հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ շրջակա միջավայրի պաշտպանությունն ու կայուն զարգացումը «Մեկ դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից են։ Նրա խոսքով՝ այս նախագիծը լիովին արտացոլում է նախաձեռնության որդեգրած արժեքները, իսկ Idram-ն ու IDBank-ը շարունակելու են աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք ոչ միայն բարձրացնում են կարևոր խնդիրներ, այլև միտված են գործնական լուծումների և կայուն ապագայի ապահովմանը։

«Women in Climate and Energy» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Նունե Սականյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարևոր հարթակ է կանանց աշխատանքի տեսանելիությունը բարձրացնելու և նրանց դերը շեշտադրելու համար։ Նա ընդգծել է, որ «Մեկ դրամի ուժը» նախաձեռնության աջակցությունը առանցքային նշանակություն ունի նախագծի իրականացման, կանանց առաջնորդության արժեքի ճանաչման և արդյունավետ բնապահպանական լուծումների առաջմղման համար։

Օգոստոսին «Մեկ դրամի ուժը» նախաձեռնության շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։ Հավաքված 4,719,020 դրամի շնորհիվ կազմակերպության շահառու երեխաները ուսումնական տարին սկսել են ամբողջությամբ պատրաստված՝ անհրաժեշտ դպրոցական հագուստով և գրենական պիտույքներով։

Նախաձեռնությունը շարունակում է աջակցել սոցիալական, կրթական և հանրային կարևոր ծրագրերի։ Դրան միանալու համար անհրաժեշտ է վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, ինչպես նաև Idram և IDBank տերմինալներով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ են ուղղում կարևոր ծրագրերի իրականացմանը։

IDBank-ը և Idram-ը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։

spot_img

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ