Bankomat

Մեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերությունները վնասելու փորձ են․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր | 2026/08/23 06:00

Մեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերությունները վնասելու փորձ են․ ՌԴ ԱԳՆ

Մեծամորի ԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ տարր է

Մեծամորի ԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ տարր է, և դրա փակումը միայն կմեծացնի հանրապետության էներգետիկ կախվածությունը այլ երկրներից: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը արտադրում է էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը, ինչը թույլ է տալիս Հայաստանին զարգացնել իր արդյունաբերությունը:

«Ժամանակակից աշխարհում միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոն է», - ընդգծել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ Մեծամորի ատոմակայանի սպառնալիքների մասին կեղծ պնդումները, կարծես թե, փորձ են ռուս-հայկական հարաբերություններում անհամաձայնություն սերմանելու:

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ