Bankomat

Մեծ բիզնես, ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses-ի և Ակբա բանկի համագործակցությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր | 2026/08/14 08:34

Մեծ բիզնես, ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses-ի և Ակբա բանկի համագործակցությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արամ Մնացականյանը 20 տարի առաջ սկսել է բարձրորակ մատրասների արտադրությունը:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արամ Մնացականյանը 20 տարի առաջ սկսել է իր ձեռնարկատիրական գործունեությունը բարձրորակ մատրասների արտադրությամբ:

Սկզբում Արամը աշխատել է ձեռքով պատրաստված մեխանիկական սարքով, որը մինչ օրս զբաղեցնում է իր հատուկ տեղը նորագույն սարքավորումների կողքին:

Ժամանակի ընթացքում Արամը ընդլայնել է արտադրության ծավալները, սարքավորումներն ու ավտոմատացրել է մատրասների արտադրության ողջ գործընթացը:

Այսօր Արամ Մնացականյանի Royal Mattresses ընկերությունը արտադրում է մոտ 30 տեսակի մատրաս՝ տնտեսական դասից մինչև օրթոպեդիկ, ինչպես նաև բազմազան անկողնային պարագաներ, ծածկոցներ և ծածկոցներ:

Royal Mattresses-ի զարգացման ճանապարհին ընկերության գործընկերներ են դարձել Ակբա բանկը և լիզինգի շուկայի առաջատար Ակբա Լիզինգը, որոնց աջակցությամբ ընկերությունը ընդլայնվում է և սարքավորում է արտադրությունը նորագույն սարքավորումներով:

«Սկզբում մենք որոշեցինք արտադրել գծային համակարգեր փափուկ կահույքի համար, և հենց այս գծային համակարգի պատմությունից սկսվեց մեր բիզնեսը, որը հետագայում վերածվեց մատրասների, անկողնային պարագաների և մահճակալների արտադրության: Ժամանակի ընթացքում, երբ արտադրանքի ծավալները աճեցին, անհրաժեշտություն առաջացավ ավտոմատացնել բոլոր գործընթացները: Այս փուլում մեր գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի հետ մենք աշխատում ենք մինչ օրս: Տարիներ անց մենք սկսեցինք համագործակցել նաև Ակբա Լիզինգի հետ, որի աջակցությամբ ձեռք բերեցինք մի քանի սարքեր», - նշում է Royal Mattresses-ի տնօրեն Արամ Մնացականյանը:

Այս պահին Royal Mattresses ընկերությունն ունի չորս խանութ-սրահ Երևանում և Վանաձորում: Ընկերությունը շարունակում է զարգացնել իր արտադրությունը և ընդլայնել գործունեությունը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ