Bankomat

Մայքլ Բյուրին կանխատեսում է ԱՄՆ ֆոնդային շուկայի անկում՝ 1987 թվականի սցենարով

Լուրեր | 2026/08/05 17:15

Մայքլ Բյուրին կանխատեսում է ԱՄՆ ֆոնդային շուկայի անկում՝ 1987 թվականի սցենարով

Բյուրին շարունակում է խաղադրույք կատարել շուկայի անկման վրա

Հայտնի ներդրող Մայքլ Բյուրին շարունակում է խաղադրույք կատարել ԱՄՆ ֆոնդային շուկայի անկման վրա՝ չնայած S&P 500 ինդեքսի ռեկորդային աճին, հաղորդում է CNBC-ն:

Օրերս S&P 500-ն աճել է 1.9%-ով՝ հունիսից ի վեր առաջին անգամ փակվելով պատմական առավելագույն մակարդակում՝ կորպորատիվ ուժեղ ֆինանսական արդյունքների և նավթի գների նվազման ֆոնին: Տեխնոլոգիական Nasdaq Composite ինդեքսը բարձրացել է 2.7%-ով:

Չնայած շուկայի դրական դինամիկային՝ Բյուրին թերահավատորեն է գնահատում արհեստական բանականության շուրջ ձևավորված բումը՝ համարելով, որ ոլորտի ենթակառուցվածքների նկատմամբ ներկայիս պահանջարկը երկարաժամկետ հեռանկարում կայուն չէ: Նա շարունակում է պահպանել կարճ դիրքեր iShares Semiconductor ETF, Micron, Nvidia, Caterpillar, Palantir, Tesla և Applied Materials ընկերությունների արժեթղթերում:

Ներդրողի կարծիքով՝ շուկայի ներկայիս աճը ձևավորել է ինքն իրեն սնուցող ցիկլ, որի պայմաններում տատանողականության նվազումը դրդում է ներդրումային հիմնադրամներին մեծացնել ֆինանսական լծակի կիրառումը:

«Ես շարունակում եմ հավատալ, որ շուկան մոտենում է խոշոր գագաթնակետին, և հնարավոր է անկում՝ 1987 թվականի սցենարով: Սակայն S&P 500-ի նոր պատմական առավելագույնները, ամենայն հավանականությամբ, շուկա կներգրավեն նոր կապիտալ», — նշել է Բյուրին:

Նա հավելել է, որ իր բոլոր անկման խաղադրույքները շարունակում են շահութաբեր մնալ, բացառությամբ Nvidia-ի դեմ բացված դիրքի, և հիշեցրել, որ կարճ վաճառքի ռազմավարությունը հարմար չէ բոլոր ներդրողների համար:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ