ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Վենեսուելան Վաշինգտոնի հետ կնքված նավթային գործարքի շնորհիվ կստանա մոտ 100 մլրդ դոլարի մասնավոր ներդրումներ և նոր աշխատատեղեր:
«Վենեսուելայի ժողովրդի համար այս գործարքը կբերի մոտ 100 մլրդ դոլարի մասնավոր ներդրումներ, հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր և կնպաստի Վենեսուելայի տնտեսության վերականգնմանը», – գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Վենեսուելայի հետ կնքել է պատմության մեջ ամենախոշոր նավթային գործարքը:
Ըստ Թրամփի՝ այս գործարքի շնորհիվ ԱՄՆ-ն վերահսկողություն կստանա Վենեսուելայի ավելի քան 65 մլրդ բարել հաստատված նավթային պաշարների նկատմամբ՝ «առանց ամերիկացի հարկատուների համար որևէ ծախսի»:
Աղբյուր՝ b24.am
