Bankomat

Մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

Լուրեր | 2026/08/21 13:02

Մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

ՀՀ կառավարությունը հաստատել է 5000 էլեկտրամոբիլների տրամադրման նոր կարգը

Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1971-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 1234-Ն որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ հատկացված 5000 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովումը։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Մաքսատուրքի արտոնությամբ տրամադրվող լրացուցիչ 5000 միավորից՝

  • 500 միավորը նախատեսվում է հատկացնել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտներին
  • 4500 միավորը նախատեսվում է հատկացնել անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ